Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Գյումրիում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի ուղեկցությամբ այցելել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններից ընտանիք վերադարձած երկու ընտանիքի:
Առաջինն այցելած ընտանիքում 9 երեխա է մեծանում, և ծնողները պատրաստ են հոգալու մանկատնից ընտանիք վերադարձած երեխաների կարիքները: Մարդու իրավունքների պաշտպանը զրուցել է երեխաների հետ, լսել ծնողներին:
Երկրորդ ընտանիքը, ում այցելել է Մարդու իրավունքների պաշտպանը, մեծ աջակցություն է ցուցաբերել Վահան Թումասյանը։
Կարդացեք նաև
«Նախատոնական այս օրերին հատկապես կարևոր է, որ երեխաները զգան ընտանիքի սերն ու հոգատարությունը և ընտանիքում սպասեն ամանորյա հրաշքներին: Երեխաները պետք է մեծանան ընտանիքներում, իսկ պետությունը պետք է ամեն կերպ աջակցի մանկատներից ընտանիք վերադարձած երեխաների կարիքների բավարարմանը՝ նրանց նախապատրաստելով ինքնուրույն կյանք վարելուն»,- այցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով բոլորին քաջ առողջություն և ընտանեկան երջանկություն՝ տեղեկացնելով, որ իրենց հուզող հարցերի վերաբերյալ կարող են ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ