Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում 31-ամյա Կորյուն Կարապետյանը իր վարած ԿամԱԶ մակնիշի 964 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան թունելից դեպի Սարալանջի կամուրջ տանող ճանապարհահատվածի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներոմ կողաշրջվել է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է երկաթով ու, բարեբախտաբար, այդ պահին մեքենայի մոտով այլ տրանսպորտային միջոցներ չեն անցել, հակառակ դեպքում վթարն այլ ելք կունենար։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում