Դեկտեմբերի 30-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 10 փրկարար ծառայող:
Հրդեհը մարվել է ժամը 14:30-ին: Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ՝ որից 40 հա անտառածածկ տարածքում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակից:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:
Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:
Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Աշխատանքներին օժանդակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 26-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել հինգ մարտական հաշվարկ և 33 փրկարար ծառայող: 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):
Դեկտեմբերի 27-ին հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 27 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող գյուղի 5 բնակիչ:
Դեկտեմբերի 28-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 21 փրկարար ծառայող: Հայտնաբերվել է 4 ծխացող օջախ:
Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից: 2 հա անտառածածկ տարածքում այրվել են կոճղեր, տերևներ և թփուտներ:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:50-ին հրդեհը մեկուսացվել է: Այրվել են 10 հա խոտածածկույթ և 40 հա բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 42 փրկարար ծառայող, «Թեղուտ» ՓԲԸ-ի 5 աշխատակից և անտառտնտեսության 15 աշխատակից:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ