Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է, որ սկսենք աշխարհով մեկ ձևավորել սահմաններ չճանաչող մեր հզոր Ազգ կազմակերպությունը․ Արշակ Սադոյան

Դեկտեմբեր 30,2019 17:41

Սիրելի հայրենակիցներ.

Նախ ցանկանում եմ Ամանորի, Սուրբ ծննդյան տոների առիթով շնորհավորել Ձեզ, մաղթել առողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ Ձեր կյանքի, գործունեության բոլոր ոլորտներում:

Անկախ տարիքից, գտնվելու վայրից, մեր հայացքներից, մոտեցումներից մենք բոլորս էլ մեր ժողովրդի հարազատ զավակներն ենք: Եվ ամեն մի նոր տարվա շեմին պարտավոր ենք մեզ հարցնել՝ մենք ինչ ենք անելու մեր ծնողի համար: Մենք ինչ ենք անելու, որ նա ոչ միայն այս նոր տարին, այլ դարերի մեջ էլ կարողանա հարատևել, զարգանալ: Որ իրավունք ունենա, կարողանա իր արժանի տեղն ու դերը գրավել քաղաքակրթական արդի զարգացումներում և այսօր էլ, վաղն էլ իր որդիների, դուստրերի համար արժանապատիվ ապրելու նպաստավոր պայմաններ ստեղծի:

Նոր տարին, նոր հնարավորությունների տարի է: Եվ անկախ նրանից, թե անցնող տարում ինչ խնդիրներ, տարաձայնություններ են ծագել, եթե նպատակը սուրբ է մենք պարտավոր ենք մի կողմ դնելով մանր մունր վեճերը նորից անդրադառնալ, քննարկել թե ինչպես և ինչ կարելի է անել մեր երկրի, մեր Հայոց աշխարհի համար:

2020 այս թվականը աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի համար իրոք բեկումնային տարի կարող է դառնալ: Օգտվելով աշխարհքաղաքական մեզ համար խիստ բարենպաստ իրավիճակից, հեռահաղորդակցման, հեռակապի, արդի նվաճումներից, լուծելով ընդամենը որոշ կազմակերպչական խնդիրներ՝ ժամանակն է և կարող ենք մենք էլ վերջապես սկսենք աշխարհով մեկ ձևավորել սահմաններ չճանաչող մեր հզոր Ազգ կազմակերպությունը՝ համազգային կառույցների մեր միաձույլ համակարգը իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:

Խանգարող լուրջ հանգամանքներ ներկայումս իրոք չկան: Մեկնարկը հնարավորինս շուտ պետք է տրվի: Եվ տա Աստված, որ Ձեր ակտիվ մասնակցությամբ համատեղված մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն:

Նորից եմ Ձեզ մաղթում ամենայն բարիքներ:

Արշակ ՍԱԴՈՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031