Ոստիկանության կոլեգիայի անդամների անունից և անձամբ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ծառայողներին, նրանց ընտանիքներին, մեր վետերաններին, մեր համաքաղաքացիներին, բոլոր նրանց, ում հավատի ու նվիրումի շնորհիվ 2019 թվականը դարձավ նոր մոտեցումների կենսագործման տարի:
Անընդհատ քայլ անել առաջ, անընդհատ կատարելագործվել, չհապաղել զարգացման ճանապարհին. սա պարզապես ոստիկանության քաղաքականությունը չէ, հավատա’մք է, եւ անցնող տարին հավաստեց, որ իրագործելի է այդ հավատամքը:
Ոստիկանությունը միշտ և առավել ևս այսօր կոռուպցիայի, ապօրինության, անարդարության դեմ պայքարի առաջնագծում է եւ հաստատագրում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայությունը, հավատարմությունն իր կոչմանը, օրինականության հանդեպ քաղաքացու իրավունքն ու հավատը:
Այսօր ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում պետական սահմանին` հասարակության անդորրի պահպանումը զուգորդելով երկիրն արտաքին ոտնձգություններից պաշտպանելու սրբազան առաքելությանը:
Կարդացեք նաև
Ոստիկանությունը գործունեության այլ ուղի ունենալ չի կարող, եւ վաղն էլ մեր գերխնդիրն է հասարակական կարգի պահպանումը, պայքարը հանցավորության դեմ, ոստիկանության ողջ համակարգի, հատկապես հասարակությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքի կատարելագործումը, հասարակության հետ կապի ամրապնդումը, նվիրյալ ծառայությունը պետությանն ու ժողովրդին:
Եվ այդ գործում հաջողության գրավականը մեր հավատն է, միասնությունը, նվիրումը, մասնագիտական մակարդակի բարձրացումը, մարդկային որակների հաստատագրումը` որպես գործունեության առանցք:
Մեր հաջողության գրավականը հասարակություն-ոստիկանություն կապի ու փոխվստահության շարունակական ամրապնդումն է:
Ուրեմն, գալիք տարում էլ գործով հաստատենք, որ հավատարիմ ենք մեր կոչմանն ու առաքելությանը:
Կրկին շնորհավորում եմ առաջիկա տոների առթիվ, մաղթում արդյունավետ ծառայություն եւ անձնական ձեռքբերումներ:
Երջանիկ եղեք:
ՀՀ ոստիկանություն