Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա այն հրաշալի օրը, երբ երկիրը պաշտպանող զինծառայողը ամենահարգի մասնագիտություններից մեկը կլինի մեր հասարակության մեջ. Ավետիք Չալաբյան

Դեկտեմբեր 30,2019 16:14

Տարվա վերջին աշխատանքային գրառումով ցանկանում եմ իմ խորին երախտիքը և զորակցությունը հայտնել մեր երկրի սահմանները անառիկ պահող բոլոր զինծառայողներին։

Այն, որ մենք կարող ենք խաղաղ ավարտել այս տարին, ուրախությամբ տրվել տոներին և վայելել նրանք մեր մերձավորների հետ, ապագայի պլաններ կազմել ու երազել, առաջին հերթին մեր զինծառայողների նվիրման և ծանր քրտինքի արդյունք է՝ դա իրենք են պաշտպանում մեր խաղաղ կյանքի իրավունքը։

Մենք պետք է գնահատենք դա, հարգենք նրանց ծանր մասնագիտությունը, և ըստ ամենայնի նեցուկ լինենք նրանց։ Եվ այն, որ այսօր այդ մասնագիտությունը դեռ ըստ արժանվույն չի գնահատված, մեր բոլորի բացթողումն է, առաջին հերթին պետության և իշխանության, որը շարունակում է մնացորդային սկզբունքով վերաբերվել իր իսկ ողնաշարը պահող մարդկանց։

Ես համոզված եմ, որ կգա այն հրաշալի օրը, երբ երկիրը պաշտպանող զինծառայողը՝ շարքային թե սպա, կլինի մեր հասարակության մեջ ամենահարգի մասնագիտություններից մեկը, որ իրենց մշտական անհանգստության և սպասման մեջ ապրող ընտանիքները առնվազն կստանան երկրում ստեղծվող բարիքի իրենց արժանի բաժինը, կապրեն արժանապատիվ կյանքով, երեխա կմեծացնեն, որը վաղը կուզենա գնալ իր հոր հետքերով, և շարունակել ընտանիքի արդեն հարգի դարձած ավանդույթը։

Մինչ այդ, շարունակելու եմ միշտ լինել ձեր կողքին, իմ համեստ հնարավորություններով թեթևացնել ձեր բեռը, և նեցուկ լինել ձեր նվիրյալ ծառայությանը։

Շնորհավոր ձեր նոր տարին, եղբայրներ։ Պինդ կացեք։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ
«Ազգային օրակարգ» կուսակցության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031