Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն ուղղված աշխատանքները

Դեկտեմբեր 30,2019 15:53

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։

Նշված ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից համատեղ՝ ի կատարումն «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի և «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների։

ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվել են վերջին 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում նախատեսված 2000 տրանսֆորմատորների հաշվառման և նմուշառման նպատակով արդեն իսկ  իրականացվել է 1305 տրանսֆորմատորների հաշվառում ու նմուշառում և անալիզի է ենթարկվել 660 յուղի նմուշ։ Նմուշները վերցվել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Երևանում գտնվող Նորք, Մաշտոց, Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Շենգավիթ շահագործման շրջաններից, ինչպես նաև Գյումրիի, Վանաձորի, Ջերմուկի և Էջմիածնի շահագործման շրջաններից։

Համաձայն Ստոկհոլմի կոնվենցիայի դրույթների՝ պոլիքլորացված  բիֆենիլներով աղտոտված յուղերը մինչև 2028 թվականը ենթակա են վնասազերծման/ոչնչացման։

Վնասազերծման սարքավորումը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ։

Սնդիկի վերաբերյալ ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի նիստի ընթացքում ներկայացվել են 2020 թվականից սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն ուղղված աշխատանքները՝ հաշվառում, սնդիկի կարգավորման օրենսդրության վերլուծություն, տնտեսվարողների և ազգաբնակչության իրազեկում։

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031