Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները հանել են հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից փոքրի՝ Մարիայի էլեկտրոնային վերահսկողության սարքը: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Յարոսլավ Պակուլինը:
«Պատիժների կատարման դաշնային ծառայության աշխատակիցները հենց նոր հանեցին էլեկտրոնային վերահսկողության սարքը Մարիայի ոտքից: Նրա նկատմամբ հաշվառման գործը դադարեցվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության տեսչությունում»,-ասել է նա:
Մյուս քույրերի փաստաբանների խոսքով նրանց պաշտպանյալներից էլեկտրոնային վերահսկողության սարքերը կհանվեն շաբաթ օրը: Միաժամանակ քույրերին դեռևս չի կարելի շփվել միմյանց, գործի վկաների, լրագրողների հետ:
Իրավապաշտպան համակարգում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել է նաև, որ Գլխավոր դատախազությունը խախտումներ է գտել Խաչատուրյան քույրերի քրեական գործի նյութերում և հրաժարվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը պնդելուց: Փաստաբանները գործակալությանը պատմել են, որ քննչական մարմինների կողմից համապատասխան պաշտոնական ծանուցում չեն ստացել:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ