ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը ՀՔԾ-ում այսօր չի կայանա: Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Aravot.ամ-ին փոխանցեց, որ պաշտպաններից Միհրան Պողոսյանը գտնվում է կարճատեւ արձակուրդում եւ մեկնել է արտերկիր: «Իսկ ես նախապես նշանակված դատական նիստ ունեմ: Մենք այս մասին պատշաճ նամակով Հատուկ քննչական ծառայությանը գրավոր իրազեկել ենք», – ասաց Ամրամ Մակինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ