Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը». Հայկ Այվազյան

Դեկտեմբեր 30,2019 11:44

Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհակալություն․

Շնորհակալություն 2019 թվականը իմ կյանքում անմոռանալի դարձնելու համար։

Շնորհակալություն, որ ստիպեցիք ինձ գեթ մի պահ կասկածել, որ ընտանիքիս` սերունդներով ձգվող պայքարը, զրկանքներն ու տված զոհերը հանուն հայրենիքի անիմաստ և անարժեք էին, որ հայրենիքիս համար չարժեր պայքարել և կորցնել ամենաթանկը (ամաչում եմ, որ վայրկյան անգամ նման միտք եմ ունեցել)։ Իմացեք՝ շնչելուս չափ պայքարելու եմ հանուն Հայաստանի Հանրապետության։

Այս տարի՝ 1990թ-ից հետո, ես վերապրեցի կյանքիս ամենամեծ ողբերգությունը՝ նորից կորցրեցի ամենաթանկը։ Այդ իսկ պահին ցավակցական հեռագրի փոխարեն ստացա ձեր կողմից մի «մխիթարական նվեր» մեջքիս հարվածի տեսքով (տենց նվեր ես երբեք չեմ ստացել, կեցցե՛ք, նվերներ մատուցելու գործում դուք նույնպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՔ):

Ափսոս, որ ստիպեցիք ինձ ամանորյա բարեմաղթանքների փոխարեն մաղթել՝

Խոհեմություն՝ երկիրը ՀԻՆ աղբից մաքրելու համար,

Խիզախություն՝ երկիրը ՆՈՐ աղբից մաքրելու համար,

Քաջ առողջություն՝ պատասխանատվություն կրելու ձեր արածների և չարածների համար։

Սա էլ իմ փոքրիկ պատասխան նվերը ձեզ՝ ընդամենը վերաքննիչ բողոք։

Կհանդիպենք:

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031