Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա». Նունե Եսայան

Դեկտեմբեր 30,2019 11:22

Ողջույն։ Մոտենում է Ամանորը և որպես տարվա ամփոփում՝կցանկանայի ասել իմ խոսքը։Ո րպես նախաբան ասեմ,որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին, կեղծն ու շիտակը, մի խոսքով բանականությունը չկորցրած մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո ու նվիրվածության շնորհիվ ես ել իմ կողմից Ձեզ երախտապարտ լինելով, բարձր ենք պահել Նունե Եսայան անունը։

Հիմա մի քանի ճղճիմ և չկայացած արարածներ, մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահաստատվել։ Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա։ Այս ամենը սկսվեց դեռ մարտի 1 -ից։ Ես ներողություն եմ խնդրում մարտի 1 -ի զոհերի ծնողներին և հարազատներին այն ստոր լրագրողի անունից, ով կարողացավ իմ անունը օգտագործելով այդքան ցավ պատճառել Ձեզ, այն մարդկային արժանիքներից զուրկ խմբագրի անունից ով առանց նյութի հավաստիությունը ստուգելու հրապարակեց նյութը և այդքան ցավ պատճառեց և՛ Ձեզ, և՛ ինձ։

Միայն սրբապիղծ արարածը կարող էր էդպես վարվել։ Չեմ կարծում, որ ինձ համարեք այդպիսին։ Հայրենիքին ու հայրենասիրությանը անդրադարձողներին ուզում եմ հարց տալ՝գոնե մեկ անգամ եղել եք սահմանին կամ սահմանը պահող զինվորի կողքին։ Ես եղել եմ շաաաաատ անգամներ և՛ ֆիզիկապես և՛ իմ երգով, և՛ խաղաղ և՛ վտանգի պահին։ Հայրենիքը չեն սիրում խոսքով՝սիրում են գործով, Հայրենիքը չեն սիրում փնովելով,սիրում են մեծարելով։Փորձում եք կասկածի տակ դնել իմ հայրենասիրությունը՝չի ստացվի։Ես ապրում ու արարում եմ իմ՛ Հայրենիքում։ Թշնամի եք փնտրում յուրայինների մեջ՞:Դավաճան եք անվանում մի մարդու, ով Ստամբուլում երգում է Մուշ, Սասուն, Արարատ և մեր հողերը՝ մերը՛ լինելու մասի՞ն, ով ցեղասպանության 100 -րդ տարելիցի առիթով սփյուռքի բազմահազարանոց հանդիսատեսի համար 20 երկրում անվճար համերգներ է ունենո՞ւմ, ում բարեգործական գործունեությունը հաշիվ չունի՞:

Հիշեք՝ ձեր չարությամբ ակամա անում եք թշնամու գործը։ Սթափվեք՛։ Որոշել եք բոյկոտել իմ համերգնե՞րը։ Փորձեք: Մի քանի հարյուր հոգի հազարավորների դե՞մ: Պարտությունը ակնհայտ է։

Նկատեցի մի գրառում որտեղ ոմն x դրդում է բոյկոտել Փարիզում մոտակայքում կայանալիք համերգը։ Համերգ, որը նվիրված է Աստղիկ պարախմբի 15-րդ ամյակին, պարախումբ, որ տարիներ շարունակ օտար երկրում համառորեն պահում է հայ արվեստը այդքան հայրենասեր և նվիրյալ մարդկանց շնորհիվ, որտեղ իմ մասնակցությունը լինելու է մի քանի երգով։

Նույնիսկ, եթե ներկա չլինեմ, նրանք կպարեն իմ երգի ուղեկցությամբ։ Արթնացե՛ք։ Վատ երազ է։ Կանցնի։ Հայրենակիցներ, Ձեզ նույնպես խնդրում եմ, մի՛ հավատացեք այն ստոր հերյուրանքներ տարածող սակավաթիվ մարդուկներին, որոնք սեփականաշնորհելով ազգին խոսում են ազգի անունից։

Հավատացեք Ձեր խղճին և բանականությանը։ Ես էդպես եմ ապրում։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստա՛հ եղեք ,որ Ձեր ստեղծած ու սիրելի երգչուհուն ոչ ոք չի կարող նեղացնել։

Խոստանու՛մ եմ։ Մենք դեռ շատ անելիք ունենք միասին։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։ Աստված պահապան Մեր ազգին, Մեր երկրին, Մեր ժողովրդին:

Նունե Եսայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աննա says:

    Վերջացրու, Նունե. սա այն դպեքն է, երբ պետք է համեստորեն լռեիր…, որ ժամանակը մեղմեր քո հանդեպ ստեղծված հիասթափության ալիքը…

  2. Աշոտ says:

    Համաձայն եմ Աննայի մեկնաբանությանը։
    Իսկ ինչ տիկնոջ լոգիկայի է վերաբերվում, այն հետևյալն է. անիմաստ է դավաճանին իր անունով կոչել, որովհետև միևնույն է դա հերոսական քայլ չի։ Անբարոյականին իր սխալը ցույց տալն անիմաստ է, որովհետև դա չի սրբացնում։
    Բայց հետաքրքիր է, իրո՞ք տիկին երգչուհին իր քննադատների մեջ տեսել է մարդկանց, ովքեր հերոսանալ ու և սրբանալու հավակնություն են ունեցել։ Իհարկե ոչ։ Պարզապես այդարտահայտությունը՝ «Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա» պարզապես գեղեցիկ է հնչում, ասես ինչ որ խորիմաստ բան կա այդտեղ շղարշված։ Դրա համար էլ այդպես գրել է։
    Իսկ այստեղ տեղին է աստվածաշնչից մի խոսք։
    “Նույնիսկ հիմարը իմաստուն կհամարվի, եթե լուռ մնա, և իր շրթունքները փակողը՝ ողջամիտ”
    Աստվածաշունչ, Առակաց 17:28

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031