Մոսկվայում երեկ մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որը նույնպես անցկացվում է Սալման թագավորի հովանու ներքո: Հայաստանը արագ շախմատում ներկայացրած շախմատիստները հանդես են գալիս նաեւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:
Տղամարդկանց առաջնությունում մեկնարկային օրվանից հետո Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Լեւոն Արոնյանը 12 հնարավորից վաստակել են 8,0-ական միավոր,կանանց պայքարում առայժմ լավագույնը Լիլիթ Մկրտչյանն է՝ 6,0 միավոր (9 տուրից հետո):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ