«Ազատություն» ռադիոկայան. Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին ահաբեկչությունը կանխելու համար:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն է հայտնել կարևոր տեղեկատվության համար, որը թույլ է տվել կանխել խոշոր ահաբեկչական գործողություն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է երկու ռուսաստանցիների, ովքեր մտադիր էին «ամանորյա տոնական օրերին խոշոր ահաբեկչություն իրականացնել մարդկանց զանգվածային հավաքների վայրերում»
Այդ նախապատրաստվող գործողության մասին տեղեկությունն ամերիկացիները ռուսներին փոխանցել են հատուկ ծառայությունների խողովակով:
Կարդացեք նաև
Ըստ ТАСС-ի, Ռուսաստանի իրավապահներն առգրավել են նյութեր, որոնք վկայում են ահաբեկչություն ծրագրելու ձերբակալվածների մտադրության մասին: Հարուցվել է քրեական գործ:
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում նշել են, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է շարունակեն համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: