Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 01:45-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ դանակահարված, իրենց մոտ են տեղափոխվել 2 տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 16-ամյա Սամվել Դ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի առաջային մակերեսի և աջ բազկի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, 17-ամյա Շահեն Մ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի քունքային շրջանի, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ բժիշկները պայքարում էին երեխաների կյանքի համար:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը տեղի է ունեցել Մարտունի քաղաքի ավտոդպրոցի մոտ և Ն. Մարտիրոսյանը իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սամվել Դ.-ին և Շահեն Մ.-ին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: