Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան հավաքական ամնեզիայի երկիր է. Էլիֆ Շաֆակ

Դեկտեմբեր 29,2019 16:52

Հատված թուրք վիպասան Էլիֆ Շաֆակի` «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցից

Ո՞րն է ձեր սիրելի գիրքը, որի մասին ոչ ոք չի լսել:

-Հայ ֆեմինիստ, վիպասան և մտավորական Զապել Եսայանը փայլուն միտք ունեցող գրող էր և հայացքներով իր ժամանակից շատ ավելի առաջ էր: Նրա «Ավերակներուն մէջ»-ը սրտաճմլիկ ճիչ է, կարևոր տարեգրություն: Շատ կարևոր ընթերցանություն է:

Ի՞նչ գրքեր կառաջարկեիք կարդալ ներկայիս Թուրքիան հասկանալու համար

– Ես վստահաբար կասեմ` կանանց ավելի շատ կարդացեք: Կարդացեք կին գրողների, կին լրագրողների, կին բանաստեղծների, կին գիտնականների: Եվ երբ ես ասում եմ կանայք` նկատի ունեմ բոլոր կանանց, անկախ նրանց էթնիկ և մշակութային ծագումից` թուրք, քուրդ, հայ, հրեա, հույն: Թուրքիան հավաքական ամնեզիայի երկիր է: Կարդացեք այն գրողներին, որոնք վկայություն են տալիս լռության և լռեցվածների մասին:

– Գրքերն ունե՞ն բարոյական գործառույթ:

– Եթե հեղինակ ես վիրավոր ժողովրդավարությամբ երկրում, ինչպես, օրինակ` Թուրքիան է, Վենեսուելան, Պակիստանը, Եգիպտոսը, Բրազիլիան, ցուցակն այնքան երկար է և դեռ ավելի է երկարում, որ ապաքաղաքական լինելու շքեղություն չես կարող քեզ թույլ տալ, դու չես կարող ասել, ես չեմ պատրաստվում խոսել այն մասին, ինչը կատարվում է պատուհանից դուրս, երբ այնտեղ այդքան բան է կատարվում: Նույնիսկ գենդերային և սեռական կյանքի մասին գրելը կարող է քաղաքական դիմադրություն լինել այս երկրներում:

Կարծում եմ, որ պատմություն պատմելու արվեստը պետք է հարցեր տա, և ոչ թե փորձի պատասխաններ տալ: Ինձ դուր չի գալիս, երբ վիպասանները փորձում են սովորեցնել կամ քարոզել:

Մեր գործն է ծայրամասերում եղածը կենտրոն հասցնելը, անտեսանելին ավելի տեսանելի դարձնելը:

Հիշեցնենք` Էլիֆ Շաֆակին մեղադրանք էր առաջադրվել թրքությունը վիրավորելու համար, քանի որ «Ստամբուլի բիճը» վեպում հերոսներից մեկն ապացուցում է Հայոց ցեղասպանության փաստը։

Պատրաստեց Աիդա Մարտիրոսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031