Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմակավորված ավազակային հարձակում` Արարատի մարզում. դանակահարելու սպառնալիքով թոշակառու ամուսիններից գումար են հափշտակել. Shamshyan.com

Դեկտեմբեր 29,2019 15:21

Դեկտեմբերի 28-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 10։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գայանե Մ-ն ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է տվել, որ 2 ժամ առաջ 2 դիմակավորված անձ մտել է Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի տներից մեկը և տարեց մարդկանցից դանակի սպառնալիքով գումար հափշտակել ու դիմել փախուստի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10։00-ի սահմաններում, օգտվելով մուտքի դռան՝ բաց լինելու հանգամանքից, դիմակավորված 2 անձ մտել են Բարձրաշեն գյուղի Մյասնիկյան փողոցի 9-րդ տուն, կպչուն ժապավենով փորձել են կապել տանտիրուհու՝ 78-ամյա Սվետլանա Ասիրյանի բերանը, այնուհետև դանակի սպառնալիքով նրան ու նրա ամուսնուն՝ 80-ամյա Ռադվիկ Ասիրյանից պահանջել են գումար։

Չարագործները թոշակառու ամուսիններից հափշտակել են 10 հազար ՌԴ ռուբլի և 15 հազար ՀՀ դրամ։

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031