Հայկ Չոբանյանը հանդիպել է Տավուշի մարզի գործարարների հետ։ Հանդիպման ընթացքում` դեկտեմբերի 25-ին, քննարկվել են 2019թ․ համագործակցության արդյունքները, ձեռքբերումները և 2020թ․ պլանավորված աշխատանքները։ Քննարկվել է նաև Տավուշի առևտրաարդյունաբերական պալատի վերագործարկումը, որը կլինի գործարարության հիմնական ինքնակազմակերպման հարթակ։
Ամփոփելով տարին, մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորել է գործարարների գալիք ամանորը և մաղթել նորանոր հաջողություններ․«Եթե դուք չլինեք մարդիկ, ովքեր աշխատում են ներսում, ներդրողները հենվելու տեղ չեն ունենա։ Երկիրը կառուցում է ձեռներեցը, երկրի հերոսը ձեռներեցն է»,- ասել է Հայկ Չոբանյանը։
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:
Կարդացեք նաև
Տավուշի մարզի մարզպետարան