Լրահոս
Օրվա լրահոսը

Զորյան ինստիտուտի նախագահը նշանակվել է Կանադայի Բարձրագույն Կարգի նոր անդամ

Դեկտեմբեր 29,2019 14:22

Օտտավա- Նորին Գերազանցություն հարգարժան Ժուլի Պեյետը` Կանադայի գլխավոր նահանգապետը հայտարարել է Կանադայի Բարձրագույն Կարգի (Order of Canada) 120 նոր նշանակումների մասին:

Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Մ. Սարգիսեանը Կանադայի Բարձրագույն Կարգի 120 նոր նշանակված անձանցից մեկն է, որը երկրի ամենաբարձր պատվո համակարգն է:

Գուրգեն Մ. Սարգիսեանը Զորյան ինստիտուտի հիմնադիր անձանցից մեկն է: Զորյան ինստիտուտը հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում 1982 թվականին, ապա Կանադայում՝ 1984 թվականին: Նա ինստիտուտի գլխավոր ռազմավարություն մշակողն է 1990 թվականից եւ նախագահը՝ 1995 թվականից ի վեր: Իր գործընկերների եւ Խորհրդի անդամների հետ միասին հիմնադրել է Ցեղասպանագիտության եւ մարդու իրավունքների համալսարանական ծրագիրը՝ Տորոնտոյի համալսարանի հետ համագործակցությամբ:

Որպես ինստիտուտի երկու ակադեմիական հանդեսների տնտեսական հարցերով տնօրեն եւ հիմնադիր՝ նա նախաձեռնել է համագործակցություն Տորոնտոյի համալսարանի հրատարակչության հետ՝ «Սփյուռք. անդրազգային հետազոտությունների հանդեսի» եւ «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» հանդեսների հրապարակման համար: «Ցեղասպանագիտություն եւ կանխարգելում» հանդեսին հաջորդել է «Ցեղասպանագիտության միջազգային հանդեսը»:

Նա հիմնադիրն ու նախագահն է նաեւ Բայրոն Հիլ Գրուպ ընկերության 1985 թվականից, Սերվոքրաֆթ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 1982 թվականից եւ Յորքբրիջ Փլաստիքս Փեքիջինգ ընկերության՝ 1996 թվականից ի վեր:

Զորյան ինստիտուտը առավել հայտնի է հանրային գիտելիքի եւ իրազեկվածության բարձրացման մեջ իր ունեցած ավանդի համար այնպիսի կարեւոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են մարդու իրավունքները, ցեղասպանությունը և սփյուռք-հայրենիք հարաբերությունները:

Այս աշխատանքն իրականացվում է հետազոտությունների, վերլուծությունների, հրատարակությունների, գիտաժողովների, սեմինարների եւ սիմպոզիումների միջոցով՝ մեր կյանքի վրա ազդեցություն ունեցող ժամանակակից խնդիրների վերաբերյալ խորը ինտելեկտուալ մտահոգությամբ, ազատ քննադատական մտածողությամբ եւ փոփոխությունների իրականացման ցանկությամբ:

Այս գործընթացի միջոցով ինստիտուտը վերաքննում, վերաարժեւորում եւ բարձրաձայնում է կենսական հարցեր՝ օգնելով զարգացնելու նոր հեռանկարներ ե´ւ ներկային ե´ւ ապագային առնչվող կարեւորագույն հիմնահարցերի վերաբերյալ:

Ստեղծվելով 1967 թվականին՝ Կանադայի Բարձրագույն Կարգը երկրի ամենաբարձր պարգեւներից մեկն է: Ներկայացվելով գլխավոր նահանգապետի կողմից՝ Կարգը պատվում է մարդկանց, ովքեր ծառայում են կանադական հասարակությունը ձեւավորելու գործում, ում նորարարությունները խանդավառում են հասարակության երեւակայությունը, եւ ում կարեկցությունը միավորում է երկրի համայնքներին:

Շուրջ 7500 մարդ հասարակության տարբեր խավերից ներդրումներ են իրականացրել Կանադայի Բարձրագույն Կարգում: Նրանց ներդրումները բազմազան են, նրանք բոլորը հարստացրել են մյուսների կյանքը եւ սրտամոտ են ընդունել Կարգի կարգախոսը՝ «Նրանք ցանկանում են ավելի լավ երկիր»:  Առկայծող, վեցանկյուն էմալապատ նշանը, որը նրանք կրում են, խորհրդանշում է Կանադայի հյուսիսային ժառանգությունը եւ երկրի բազմազանությունը, քանզի ոչ մի երկու ձյան փաթիլ իրար նման չեն:

Նշանակումները կատարվում են գլխավոր նահանգապետի կողմից՝ Կանադայի Կարգի Խորհրդատվական խորհրդի երաշխավորությամբ:

Հայաստանի Զորյան ինստիտուտի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031