Մոսկվայում ավարտվեց Սալման թագավորի հովանու ներքո անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի յոթ ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լեւոն Արոնյանը, որը 15 հնարավորից 10,0 միավորով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Կանանց առաջնությունում, որտեղ անցկացվում էր 12 տուր, Էլինա Դանիելյանը 8,0 միավորով գրավեց 12-րդ տեղը՝ զգալիորեն առաջ անցնելով իր երեք թիմակիցներից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ