«Միլան» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հայտարարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրաիմովիչի վերադարձի մասին: 38-ամյա ֆուտբոլիստի հետպայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտ՝ մեկ տարով երկարացնելու հնարավորությունով:
Իբրաիմովիչը MLS-ի լիգայի «Լոս-Անջելես Գելեքսի» ակումբի հետ, որտեղ խաղում էր 2018 թվականից, պայմանագիրը խզել է նոյեմբեր ամսին:
Իբրաիմովիչը արդեն «Միլանում» խաղացել է 2010-2012 թվականներին եւ ակումբի կազմում նվաճել թեի Իտալիայի առաջին չեմպիոնի տիտղոսը, թե Սուպերգավաթը: Ընդհանուր առմամբ, շվեդ ֆուտբոլիստը «Միլանի» կազմում հանդես է եկել 85 հանդիպումում, խփել 56 գոլ:
Զլատան Իբրաիմովիչը Հենրիխ Մխիթարյանի հետ միասին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ