Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի պահվող զենքեր, թմրամիջոցներ` Լոռիում. Ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում

Դեկտեմբեր 28,2019 17:11

Արդեն խոսվել է, որ ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում։ Արվելու է առավելագույնը, որ մեր հասարակության մեջ, հատկապես երիտասարդության շրջանում, օրինակելի և ուսանելի լինեն ոչ թե «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները, այլ հանրային համակեցության սկզբունքները։ Այս քաղաքականության շրջանակում դեկտեմբերի 27-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները հերթական միջոցառումն իրականացրին։

Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։ Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և արտասահմանյան արտադրության այլ ատրճանակ, տասնյակից ավելի սառը զենքեր, տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն։ Լոռու ոստիկանները ստուգողական այցեր են կատարել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։

Ձեռնարկված միջոցառումներին ներգրավված են եղել ոստիկանության ԿՀԴՊ և ՔՀ գլխավոր վարչությունների ծառայողները։

Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031