Դեկտեմբերի 26-ին «Հարսնաքար»-ում տեղի էր ունեցել ՀՀԿ-ի ամանորյա խնջույքը, որին հրավիրված էին քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ մոտ 700-800 մարդ։
Երեկույթի անակնկալը եղել է Արմեն Աշոտյան-Էդուարդ Շարմազանով-Արման Սահակյան եռյակի՝ ընկերության մասին երգը։ Ընդհանուր առմամբ հավաքն անցկացվել է բարձր տրամադրությամբ, երգ ու պարով։ Անմասն չի մնացել նաև ՀՀ երրորդ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, որի պարը ներկայացնող նոր տեսանյութը ներկայացնում ենք ստորև։
https://www.facebook.com/lilit.hovakimyan.54/videos/2646423605441242/