Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի գործով ձերբակալված երկու անձանց էլ դատարանն ազատ է արձակել հիմնավոր կասկածի բացակայության հիմքով. 168 ժամ

Դեկտեմբեր 28,2019 13:03

Ռուբեն Հայրապետյանի գործով անցնող Կարեն Մկրտչյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հենց դատարանի դահլիճից ազատվել էր կալանքից` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով, իսկ ավելի ուշ իր դատին մասնակցելու եկած Վահագն Դավթյանին ոստիկանությունը թույլ չի տվել մասնակցել իր դատական նիստին, ու հենց դատարանի մոտից նրան տարել էին ՁՊՎ:

Խոսքը վերաբերում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ հիշատակվող անձանց` Կարեն Մկրտչյանին ու Վահագն Դավթյանին: Ըստ հաղորդագրության` ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել ապացույցներ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխհսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ, որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին:

Նշված անձանց փաստաբաններ Վահե Դանիելյանն ու Հայկ Քոչինյանը նշում էին, որ թերևս Կարեն Մկրտչյանի` կալանքից ազատ արձակման նախադեպը հաշվի առնելով էր ոստիկանությունը տառացիորեն դատարանի բակից տարել իրենց պաշտպանյալին:

Եվ ահա տեղեկացանք, որ երեկ` կեսգիշերին, կայացել է նաև Վահագն Դավթյանի գործով դատական նիստը, ու վերջինս նույնպես ազատվել է կալանքից հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ինչպես և Կարեն Մկրտչյանը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031