Երեւանի քաղաքապետարանի հայտարարած թեմատիկ կերպարների մրցույթը հաղթահարել են 35 Ձմեռ պապ եւ 20 Ձյունանուշ: Ստուգատեսի արդյունքներով նրանք հավաստագրեր են ստացել, որոնք նախատեսված են սույն թվականի դեկտեմբերի 21-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ հավաստագրեր ստացած Ձմեռ պապերի ու Ձյունանուշների գործունեության համար հստակ նախատեսված տարածքներ կան, դրանք են՝ Հանրապետության հրապարակը, հարակից հատվածում ստեղծված Սուրբ ծննդյան տոնավաճառն ու Ազատության հրապարակը: Նրանք իրավունք ունեն լինելու միայն այս երեք տարածքներում եւ ոչ մի դեպքում գումար չպահանջել իրենց հետ լուսանկարվել ցանկացողներից:
Դեկտեմբերի 25-ին կայացած Երեւանի ավագանու նիստի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ եթե քաղաքապետարանի կողմից ընտրված Ձմեռ պապերը, հրապարակում լուսանկարվելու դիմաց գումար պահանջեն, կարող են ձերբակալվել:
Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե նման պարագայում արդյո՞ք նախատեսում են որեւէ գումարային փոխհատուցում Ձմեռ պապերի ու Ձյունանուշների համար: ՀԺ-ին պատասխանեցին, որ քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի նախատեսել եւ չի հատկացրել:
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում