Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Այն վատ ավանդույթը, որը կիրառում էր նախկին իշխանությունը մամուլն իրեն ենթարկեցնելու ուղղությամբ, ցավոք, տեսնում ենք նաեւ այսօր. «Հրապարակ»

Դեկտեմբեր 28,2019 11:22

Հեղափոխությանը «ջուր հասցրած» ԲՀԿ-ն դրական տպավորություններով չի փակում անցնող տարվա էջը։ Նաիրա Զոհրաբյանն արձանագրում է՝ այն խնդիրները, որոնք հեղափոխական իշխանությունը դրել էր իր առջեւ, այն խոստումները, որոնցով եկել էին իշխանության, չեն իրականացվել․ «Այո, կոռուպցիայի դեմ որոշակի պայքարն ակնհայտ է, բայց դա սարքել դրոշ եւ ասել, որ բոլոր խնդիրներն ավտոմատ պետք է լուծվեն կոռուպցիայի դեմ պայքարով, մենք էլ տեսնում ենք, որ այդպես չէ։ Որովհետեւ, եթե երկրում չկան ներդրումներ, պարզվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը դրա համար ոչ միայն բավարար, այլեւ խիստ անբավարար պայման է։ Այսինքն՝ հռչակված տնտեսական հեղափոխության դոկտրինը չի կատարվել, բարեկեցության աճ կամ փոփոխություն ՀՀ քաղաքացին չի զգացել։ Երբ որ ՀՀ քաղաքացին կասի, որ ինքն այսօր ավելի լավ է ապրում, քան երեկ, մենք կարող ենք խոսել, որ տնտեսական հեղափոխությունը սկսում է աշխատել»։

Նաիրա Զոհրաբյանը խնդրահարույց համարեց մամուլի հանդեպ թիրախավորված վերաբերմունքը․ «Քաղաքական առումով ինձ շատ մտահոգում է ատելության այս գերդոզան, որը ես համարում եմ լրջագույն գերնահանջ։ Ատելության այս գերդոզան, որը հետեւողականորեն գեներացվում է, ես սա համարում եմ երկրի ժողովրդավարացման ամենալրջագույն մարտահրավերներից մեկը։ Ինձ մտահոգում է մամուլի հանդեպ այս թիրախավորված վերաբերմունքը։ Ինձ մտահոգում են կուլիսային խոսակցությունները, օրենսդրական այս կամ այն նախաձեռնությունները, որոնցից մամուլը, ազատ խոսքն օրենսդրորեն ճնշելու, «սեղմելու» մտավախություն եմ տեսնում։ Այն վատ ավանդույթը, որը կիրառում էր նախկին իշխանությունը մամուլն իրեն ենթարկեցնելու ուղղությամբ, ցավոք, տեսնում ենք նաեւ այսօր, ամեն դեպքում՝ նման տրամադրություններ կան»։

Մշակութային ոլորտի մասին Զոհրաբյանը կգերադասեր «համեստորեն լռել», «որովհետեւ, եթե մշակույթ ներկայացվեց Հանրապետության հրապարակի մետրոյի այդ անտաղանդ, անճաշակ եւ հակահիգիենիկ գռեհկաբանությունը, եւ եղան մտավորականներ, որոնք դա պաշտպանեցին ու ներկայացրին փորձարարական արվեստ, ուրեմն մենք նվազագույնը կարող ենք խոսել ճաշակի դեգրադացիայի մասին։ Սա վտանգավոր տենդենց է արժեքային համակարգն աղտոտելու եւ այդ համակարգի վրա ցեխ շպրտելու առումով»։ Զոհրաբյանը նկատի ուներ աղմկոտ «Հուզանք եւ զանգ» ներկայացումը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031