Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը Մոսկվայում մեկնարկած արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում ութ տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ 122 մասնակիցների մեջ ընթանում է 13-րդ հորիզոնականում:
Լիլիթ Մկրտչյանը վաստակել է 4,0 միավոր, Աննա Սարգսյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 3,0-ական:
Կանանց աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացվելու է 12 տուր: Վերջին 4-ը կկայանա այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ