Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և հոգևոր մտերմության դարավոր ավանդույթների վրա: Ակնկալում եմ, որ հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը ռուս-հայկական դաշնակցային կապերի և ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին:
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ