2000-ականների սկզբին ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը փորձ էր արել իրականացնել նախագիծ, որը կոչվում էր «Հայաստան-2020»: Նպատակն էր փորձագետների միջոցով պարզել, թե ինչ պիտի իրենից ներկայացնի մեր երկիրը 20 տարի հետո: Նախագիծն այդպես էլ կիսատ մնաց. չեմ հիշում, թե որն էր ընդհատման պաշտոնապես հայտարարված պատճառը, բայց իրականում շատ դժվար էր դա իրականացնել փորձագիտական մակարդակով, քանի չկար հասարակության նպատակաուղղվածությունը, չկար այն վեկտորը, որով պետք է շարժվեր պետությունը: Գուցե շատերը չեն հիշում, թե ինչ էր կատարվում այդ ժամանակահատվածում. օլիգարխների թիկնապահները «ասֆալտին էին փռում» հասարակ քաղաքացիներին, մարդուն կարող էին սպանել՝ նախագահին սխալ բարեւելու համար, փակվել էր միակ անկախ հեռուստաընկերությունը, «Հայլուրը» գրեթե ամեն օր վայրահաչում էր ընդդիմադիրների հասցեին: Այդ մթնոլորտում ապագայի վերաբերյալ քիչ թե շատ իրատեսական ծրագրեր կազմելը, մեղմ ասած, անբնական կլիներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ես այն տարիներին երբեմն խմբագրականի փոխարեն գրում էի «Հայաստան-2020» երգիծական շարքը, դիմելով հակաուտոպիայի ժանրին: Այսինքն՝ ինչ կլինի, եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես գնում է: Օրինակ, իշխանությունը 2000-ականների սկզբին (ինչպես նաեւ դրանից առաջ եւ հետո) օգտագործում էր իրավական «մահակը»՝ իր քաղաքական նպատակներին հասնելու համար: Ես ուզում էի պատկերացնել, թե ինչ կփոխվի, եթե այդպես շարունակվի մինչեւ 2020 թվականը: Պարզ չէ՞ ինչը: Անունները: Եվ ես փոխում էի անունները եւ ներկայացնում էի այն, ինչ կատարվում էր, ասենք, 2003 թվականին փոփոխված անուններով եւ պաշտոններով, տեղափոխելով դա 2020 թվական: Ստացվում էր, որ նրանք, ովքեր 2003-ին չարիքներ էին գործում, 2020-ին հայտնվում էին այդ չարիքներից բողոքողների դերում: Այն ժամանակ, երբ ես դա գրում էի, դա ծիծաղելի էր, բայց այսօր, երբ կանխատեսումն իրականացավ, եւ առաջվա ճնշողները դարձել են ճնշվողներ ու բողոքում են անարդարությունից, դա ոչ մեկին առանձնապես չի զվարճացնում:
Բայց ես չեմ ուզում ասել, որ 20 տարում ոչինչ չի փոխվել: Դա սուտ է: Մի օրինաչափություն, որը կրկնվում էր 1996, 2003 եւ 2013 թվականներին, «կոտրվեց». նա, ով իշխում էր եւ, ի հեճուկս ժողովրդի ցանկության, ցանկանում էր շարունակել մնալ իր աթոռին, 2018-ին չկարողացավ դա անել: Անցնող տարվա ընթացքում մենք ունեինք իշխանություն, որին, անկախ իր որակներից, ընտրել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Այդ կարեւոր հանգամանքը հնարավորություն է տալիս քիչ թե շատ իրատեսական ծրագրեր կազմել 2040 թվականի վերաբերյալ:
Այդ ծրագրերը պիտի է լինեն հավակնոտ, պետք չէ վախենալ ընկնել երազանքների մեջ: Նախ՝ հաջորդ 20 տարվա ընթացքում պետք է փոխվի այն, ինչ չի փոխվել նախորդ 20 տարում՝ մասնավորապես ստեղծվի անկախ դատական համակարգ եւ ձեւավորվեն քաղաքական իշխանության պատվերները չկատարող իրավապահ մարմիններ: Հասկանում եմ, որ դա շատ հանդուգն երազանք է Հայաստանի համար: Բայց ես ունեմ ավելի ֆանտաստիկ ծրագիր, որի իրագործման մեջ տեսնում եմ նաեւ իմ առաքելությունը՝ որ Հայաստանում գերիշխի սիրո, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտը:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մանկական տարիները մարդու համար երջանիկ տարիներն են, այդ տարիներին երջանիկ լինելը բնական է եւ օրինաչափ՝ հազվադեպ բացառություններով, մեծ տարիքում հակառակը՝ երջանկությունը որպես բացառություն է, իսկ մնացած վիճակները բնական ու օրինաչափ: Երջանկության բավարար պայմանը՝ դա զարգացումն է, երեխան հասունանում է, հետաքրքրասեր է, փորձարկող է, ուսումնասիրող է, սովորող է, նրա համար բնական է սերն ու գեղեցկությունը, անկեղծությունն ու բարին եւ այդ ամենը մի բառով կարելի է անվանել բնական արարչագործություն եւ այն կամաց կամաց մեծ տարիքում վերանում է բնական հասունացման, զարգացման գործընթացի դանդաղելու պատճառով մի կողմից, բայց ամենակարեւորը՝ արարչագործական մշակույթը իր տեղը զիջում է սպառողական մշակույթին: Պետությունն իր սեփական օրինակով իր քաղաքացիների համար պետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որ քաղաքացին իր գոյությունը կարող է պահպանել միմիայն արարչագործությամբ, Արարիչը սիրում է Իր նման արարիչ մարդկանց ու նրանց երջանկություն պարգեւում: Մեզ բոլորիս երջանկություն գալիք տարիներին:
Մինչեւ 2018ի գարունը, Հայաստանը՝ հանգրուանային առաջընթացի, աստիճանական հոլովոյթի մը մէջ էր: Այդ ուղին, թէկուզ դանդաղօրէն, սակայն տակաւին աւարտած չէր, եւ կարող է որ թերեւս հասնէր այդ համազգային/համահայկական «սիրո, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտ»ի գոյացման:
Ամէն դէպքում, դա, գոնէ՝ գծային ընթացք էր: Զորս, յոյս եւ հաւատք ունեցողների համար, տանելու էր Լոյսին: Իսկ մնայուն գանգատողների, տեւական դժգոհների եւ անդարմանելի լալկանների համար՝ նորէն ալ, առիթը կ’ընծայէր որ մի բան փոխէին, եթէ ճիշդ ձեւը գտնէին:
Այս ինչ որ պատահեցաւ, այն կերպո՛վ որ տեղի ունեցաւ, վերջնականապէս կոտրեց այդ յուսադրիչ ընթացքը:
Միջնաժամկէտ առումով՝ փակուղի մըն է: Սակայն վնասը աւելի խոր ու էական է, քանզի այդ ընթացքը, քանի որ՝ գծային էր, դեռ կարող էր հետեւաբար մի օր հասցնել վերոնշեալ միասնականութեան երազանքի իրականացման, այսուհետեւ՝ չքացաւ:
Այժմ, հաստատուած է ցիկլային ընթացք: Այլեւս ու այսուհետեւ յարատեւ շրջանակ, perpetual vicious circle՝ ներքին թշնամանքի, ներազգային ոխերու, վրէժխնդրութեան, հերթական կարգով փոխադարձ հաշիւներ մաքրելու յաւերժական շրջանապտոյտ:
Եթէ ոչ, ինչ… պատերացնում էք որ այսօրուայ սեւերը պիտի հաշտուին, գրկախառնուին այժմու սպիտակների՞ն հետ… Լրջօրէ՞ն… Խօսում ենք հայերի մասին, չէ՞…
Մէկ ու կէտ տարի է ի վեր եւ մինչեւ իսկ այս պահին, անցեալ քսան տարիների վերաբերող վրէժներ էր լուծվում: Քսան տարի ետք ալ, անցեալ մէկ ու կէս տարուայ ու գալիք տասնութուկէս տարիների վերաբերեալ վրէժները կը լուծուին: Եւ այսպէս յաջորդաբար…
Վաղը իսկ եթէ այժմու իշխանութիւնը լրիւ ետ դառնայ իր գործած ներազգային սխալներից, արդէն ուշ է: Եթէ ոչ ինչ… պատկերացնում էք որ այդ սխալներից տուժողները, իրենց հարազատներն ու համակիրները, մոռանալու, էջը դարձնելու, ներելո՞ւ են մինչեւ հիմա արդէն տեղի ունեցածը… Եւ խօսում ենք հայերի մասին, չէ՞…
Այսպէս ուզեցիք, այսպէս կը լինի:
Մ. Հայդուկ Շամլեան, Կանադա
https://www.facebook.com/Blog-H-368796210632940
https://haytougchamlian.blog/
Վերլուծութիւնները մտքի մարզանքներ են և մեր հասարակութեան մէջ. կայ խաւ մը որ շատ յաջող կերպով կը գործադրէ ,միանգամայն ցոյց կու տայ որ մեր մէջ կան իսկապէս նման որակի տէր անձեր ։
Սակայն ցաւօք երբ կը տեսնես թէ ինչպէս բազմութիւն մը ցուցարարներ կը շրջին քաղաքին կեդրոնը ,պաստառներով
՛՛ Շէֆ ՛՛ կամ ՛՛ հերոս՛՛ կոչելով անձ մը որ այս պահուն կը դատուի իր գործած ոճիրներուն և կուտակած անբաւ հարստութեան համար ,պարզապէս կը շփոթիս ։ Այդ խաւը կը խորհի՞ պահ մը թէ ինչու՞իրեն ալ բաժին իյնալիք հարստութենէն՛ ոչինչ հասած է իր ձեռքը…
Անբարոյականութիւն ՞ է – Տգիտութիւն ՞ թէ այլ հրէշային հիւանդութիւն մը որ տակաւին չեմ կրցած ըմբռնել …՞