ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը ներողություն է խնդրել արագ շախմատի աշխարհի առաջնության մասնակիցներից՝ կապված այն անհարմարությունների հետ, որ առաջացել են «Լուժնիկի» մարզահամալիրի VIP հատվածում անհրաժեշտ ջերմաստիճանը ապահովող սարքավորումների խափանման հետ: Թվիթերյան իր էջում Դվորկովիչը նշել է, որ ամեն բան արվում է խաղադահլիճում սառը ջեերմաստիճանի խնդիրը վերացնելու համար:
Արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններն անցկացվում են Սալման թագավորի բարձր հովանու ներքո: Ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 1 միլիոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ