Թուրքիան բարձր է գնահատում իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և ցանկանում ավելի մերձենալ: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Ջևդեթ Յըլմըզը:
«Այս պահին Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, ընդլայնվում է տնտեսական գործակցությունը: Մենք հույս ունենք մեծ հարաբերությունների՝ էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում: Շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը, շարժվում են առաջ»,- ասել է Յըլմըզը:
Նա նաև մատնանշել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հաջողությունները Սիրիայում հակամարտության կարգավորման գործում: «Բոլոր խնդիրների լուծման գործում կարևոր դերակատարություն ունի մեր նախագահների բարեկամությունը: Մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Իսկ եթե ինչ որ մեկը դրանից անհանգստացած է կամ դժգոհ՝ իրենց խնդիրն է»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ