Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը

Դեկտեմբեր 27,2019 17:56

Կենտրոնական բանկում 25.12.2019 թ. տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելություն, որտեղ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես է եկել ողջույնի ելույթով և գնահատել անցնող տարին արդյունավետ՝ գների և ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից:

Նա նշել է, որ ներքաղաքական փոփոխություններից հետո սա առաջին ամբողջական տարին էր, և բանկային համակարգը մեկ անգամ ևս ապացուցեց, որ երբեմն հրապարակայնորեն բարձրացված մտահոգությունները բանկային համակարգում հնարավոր խնդիրների ի հայտ գալու հետ կապված, անհիմն են:

Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել ինչպես Կենտրոնական բանկի թիմին, այնպես և Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի բոլոր մասնակիցներին, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ տարին ամփոփվում է փայլուն արդյունքներով:

Կենտրոնական բանկի նախագահը տարվա ձեռքբերումներում շեշտադրել է գների կայունության ապահովումը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացումը, օրեցօր ֆինանսական ծառայությունների մատչելիության, թափանցիկության և հասանելիության ընդլայնումը, բանկերի և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տարվա բավականին բարձր ֆինանսական արդյունքները, և այլ ցուցանիշների գծով արագատեմպ աճերն ու բարելավումները:

Կենտրոնական բանկի նախագահը մեկ անգամ ևս իր երախտագիտության խոսքն է հայտնել ֆինանսական ինստիտուտներին՝ երկրի զարգացման և ֆինանսական համակարգի վերջնական կայացման համար ներդրած ավանդի համար: Նա ընդգծել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքներով ևս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:

Տարվա համար հատկանշական դրսևորումներից նա նշել է նաև վարկային ներդրումների արագատեմպ աճը, և հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35 տոկոս աճը, որն արդյունքն է նաև Կենտրոնական բանկի և Կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի:

Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաև, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը:

Շնորհավորելով ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ Կենտրոնական բանկի նախագահը հավաստիացրել է, որ և՛ ֆինանսական ինստիտուտների, և՛ Կենտրոնական բանկի աշխատակիցների առջև դրված խնդիրները մեծ հաշվով իրականացվել են, և վստահեցրել, որ իրականցվող արդյունավետ աշխատանքները շարունակական են լինելու:

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031