«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր տեսակետը ներկայացրեց, թե ովքեր են ամենալավ ու ամենավատ աշխատող նախարարները:
Նրա խոսքով՝ «Բոլորը տարին ամփոփում են, մեկն ասում է՝ ես ամենալավն եմ, մյուսը ասում է՝ չէ, ես եմ ամենալավը: Իմ կարծիքով, ամենալավ աշխատող նախարարությունն ու նախարարը տարածքային կառավարման նախարարությունն է՝ իր կողմից համակարգում է մի ամբողջ մեծ տիրույթ ու որպես լավ աշխատող նախարար՝ Սուրեն Պապիկյանն է: Ամենավատ աշխատող նախարարը, աշխատակիցներն այստեղ մեղավոր չեն, նախարարից է գալիս, դա բնապահպանության նախարարն է, որին վերջերս անվստահություն հայտնեցին, բայց իշխանությունները չընդունեցին»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է հունվարին համաժողով կազմակերպել ու հաշվետվություն ներկայացնել, թե յուրաքանչյուր պատգամավոր ինչ է արել մեկ տարվա ընթացքում:
Կարդացեք նաև