Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԵ բալային համակարգով նաեւ քրեական պատասխանատվություն է նախատեսվում

Դեկտեմբեր 27,2019 17:50

«ՃԵ ոլորտի մոտ 100 զանցակազմերից, իրավախախտումների տեսակներից տուգանային միավորներ նախատեսել ենք 25-ի համար: Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ առավելապես պայմանավորվում են հատկապես ծանր հետեւանքով ՃՏՊ-ները, կամ այն պատահարներն են, որոնց հետեւանքով հաճախ ունենում ենք ՃԵ մեծ տատանումներ, խցանումներ կամ շատ ծանրաբեռնված երթեւեկությամբ փողոցներ:

Այս տուգանային միավորների ներդրումով որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, ներկայումս գործող զրկված վիճակում տրանսպորտային միջոց վարելուն ավելացվել է իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը:

Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում»,-այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031