Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. Շաքարավազի ցածր գինը նորմալ չէ, հունվարին գուցե թանկանա

Դեկտեմբեր 27,2019 17:34

ՏՄՊՊՀ ղեկավարը վստահեցրեց՝ գերիշխող դիրք զբաղեցնող ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների դիրքերը «զիջում են». «Ալեքս հոլդինգ ընդ հոլդինգ» ընկերությունների արտադրանքը, որը դիտարկում ենք որպես մեկ տնտեսվարող, իրացման մեջ ծավալը եղել է 62%, այսօր իջել է 49%-ի»:

Կա պետական հստակ դիրքորոշում՝ Հայաստանից արտահանված կոնյակը պետք է համապատասխանի բրենդի չափանիշներին: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Հանձնաժողովը կոնյակի շուկան բաժանել է մի քանի մասի՝ 3-5 տարեկան, 5-10 տարեկան, եւ 10 տարեկանից բարձր: ՏՄՊՊՀ-ի ստուգումներից պարզվել է՝ հիմնական խնդիրը մինչեւ 5 տարեկան արտադրված կոնյակի ոլորտում է. «Մենք կոնյակի արտահանման ծավալի մեծացում ունենք, սակայն այստեղ հորդորել ենք տնտեսավարողներին, որ անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ եւ բրենդի վարկանիշի վնասում չլինի: Մենք հաջորդ տարի խիստ ստուգումներ ենք իրականացնելու այս շուկայում»:

Այն ընկերությունները, ըստ Գեւորգյանի, որոնք թվերի առումով ոչ հավաստի տեղեկատվություն են տրամադրել, պետք է պատասխանատվություն կրեն:

Շաքարավազի շուկայի մասին ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց՝ Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներմուծված շաքարինը, քանի որ Ռուսաստանն ավելի ցածր գնով շաքար է իրացնում:

Գեւորգյանի խոսքերով՝ շաքարի գների դինամիկայի 2017 թվականի հունվարից սկսած ուսումնասիրություններով շաքարի գինը 391 դրամից նվազել է եւ դարձել է 223 դրամ: Շուկայում կա նաեւ 209 դրամով շաքարավազ, բայց սա չի ուրախացնում մրցակցային հավասարություն ապահովող կառույցի ղեկավարին. քանի որ, ըստ նրա, Հայաստանում միջին կշռված ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան փաստացի վաճառվում է. «Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների: Հունվարին շաքարի գինը կարող է բարձրանալ, որովհետեւ այս գնի իջեցումը բնական չի համարվում, ուղղակի Ռուսաստանի Դաշնությունում առկա մեծ պաշարները էժան գներով մտնում են Հայաստան»։

Գեւորգյանը վստահեցրեց՝ շաքարի որակի հետ խնդիր չեն հայտնաբերել:

Կարագի շուկայում էլ, ըստ Գեւորգյանի, ուսումնասիրություններով, անբարեխիղճ մրցակցության դրսեւորում չեն հայտնաբերել, նույնիսկ որեւէ դեպք չենք գտել, որ կարագի փոխարեն այլ բան, ասենք՝ սփրեյ վաճառվեր: Հանձնաժողովի նախագահն ասաց՝ առեւտրային ցանցերում կան խնդիրներ կան, եւ հանձնաժողովը խոստանում է եկող տարի այնպես անել, որ մի արտադրողի ապրանքը, այս դեպքում կարագը, ցանցային խանութների ցուցափեղկերում հավասար տեսանելիությամբ տեղադրվեն:

ՏՄՊՊՀ ղեկավարը վստահեցրեց՝ գերիշխող դիրք զբաղեցնող ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների դիրքերը «զիջում են». «Ալեքս հոլդինգ ընդ հոլդինգ» ընկերությունների արտադրանքը, որը դիտարկում ենք որպես մեկ տնտեսվարող, իրացման մեջ ծավալը եղել է 62%, այսօր իջել է 49%-ի»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031