Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է Գյումրիի ավտոմաքսատանը ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ

Դեկտեմբեր 27,2019 17:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Գյումրիում գտնվելու ընթացքում չնախատեսված այց է կատարել ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է այդտեղ իրականացվող ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին, զրուցել ավտոներկրողների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները:

Ըստ այդմ, վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ՝ այդ ուղղությամբ առկա խնդիրները կարգավորելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ի, Ոստիկանության ղեկավարներին և առաջարկել Կենտրոնական բանկի ղեկավարին ավելացնել նաև սպասարկող անձնակազմի թիվը: Արդյունքում կայացվել է օպերատիվ որոշում: «Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա՝ մինչև առնվազն դեկտեմբերի 31-ը»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև կենտրոնի շինհրապարակում, ծանոթացել իրականացվող շինաշխատանքների ընթացքին: Պատասխանատուները զեկուցել են, որ դրանք ընթանում են լայն թափով և ձմռան ամիսներին ևս շարունակվելու են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031