«Մենք արտահերթ ընտրություններն ամսով կամ օրով չենք ծրագրում: Դա լուրջ չէր լինի: Մենք ծրագրում ենք ձեւավորել այն ազգային ժողովրդավարական բեւեռը, որը մի կողմից կպահանջի, հարկ եղած դեպքում՝ ժողովրդի կամքի ազդեցությամբ կհարուցի այդպիսի որոշում, մյուս կողմից՝ կօգնի պահելու ընթացքը՝ իրավական ճանապարհի մեջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով մի շարք քաղաքական ուժերի՝ 2020թ.-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու պահանջին:
«Մենք արտահերթ ընտրություններին նախորդող ընթացք https://www.aravot.am/2019/12/27/1085748/ ենք պատկերացնում, երբ կձեւավորվի հակաճգնաժամային ազգային համաձայնության կառավարություն, երբ որոշակի ծրագրային քայլեր կկատարվեն՝ այդ թվում անցումային արդարադատության առնչությամբ: Դա կբերի մի վիճակի, երբ հնարավոր կլինի նորմալ, արտահերթ ընտրություններ անցկացնելը, որոնց ազգադավներն ու ոճրագործները չեն մասնակցի: Եթե թացն ու չորն իրար խառնված մնան, կմնանք արատավոր շրջանի մեջ»,-նշեց Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում այսօր հավասարակշռություն չկա, փոխարենը կան ոճրագործներ, որոնց չեն պատժում, եւ կա լեգիտիմ իշխանություն, որն իրեն հարմարավետության զոնայում է զգում. «Որոշ քրեական գործեր իրականում կաթիլ են օվկիանոսում եւ հիմնականում մանր ձկներին են վերաբերում: Շնաձկները կամ պլստում են, կամ անձեռնմխելի են, կամ առկախված վիճակում են պահվում՝ քաղաքական նպատակներով»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ