Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ. «Որոշ գազալցակայաններում գազն ավելի ցածր գնով են վաճառում, քան պետք է»

Դեկտեմբեր 27,2019 16:29

«Մի քանի ամիս կհետեւենք, որպեսզի հասկանանք՝ ստվերային շրջանառություն ունե՞ն, թե՞ շուկային են հարմարվում: Այս առնչությամբ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործ կա»:

«Բենզալցակայանների հետ կապված խնդիրներ ունենք, դրանց մի մասն օրենսդրությանը չի համապատասխանում»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա ասաց, որ նշած խնդիրների լուծման համար պետք է աշխատեն գործընկերների հետ. «Գլոբալ լուծումներ են պետք, այսինքն՝ չափանիշներին համապատասխանեցնելը, օրենսդրական կարգավորումներ են պետք: Օրինակ՝ տեղադիրքը, սանիտարական պայմանները. սա, իհարկե ուղիղ անհավասար մրցակցություն չէ, բայց մի ընկերության կողմից պահպանելը, մյուսի կողմից՝ ոչ, բերում է անհավասար մրցակցության»: Գեւորգյանն ասաց, որ հայտնաբերել են նաեւ թերլցումների դեպքեր, վառելիքի որակի հետ խնդիր են արձանագրել:

Գազալցակայանների մասին Գեղամ Գեւորգյանն ասաց. «Խորանարդ մետրից կիլոգրամը անցման պարագայում որեւէ խնդիր չի առաջանում ի վնաս տնտեսվարողի: Հիմնական խնդիրն այստեղ, կրկին պահանջներին չհամապատասխանելն է: Երբ մենք ասում ենք՝ պետք է լցվի 200 մթնոլորտային ճնշման գազ, ուսումնասիրությամբ փաստեր ունեցանք, որ այդ պահանջները չեն պահպանում: Իհարկե, սա անվտանգության խնդիր է, եւ փաստերը փոխանցեցինք համապատասխան տեսչական մարմնին: Գլոբալ խնդիրն այն է, ըստ մեր ուսումնասիրության, որ նախկինում աշխատած մարժայում եւ հիմա աշխատած մարժայով մի քանի բանի մասին է խոսում՝ կամ եղել է ստվեր, կամ եղել է այլ տեղից գազ կամ ինչ-որ մի բան թաքցնելը: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու որոշ դեպքերում բացասական կամ զրոյական շահութաբերությամբ են աշխատում, եւ ինչու խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում մարժան մեծացավ»:

Ըստ ՏՄՊՊՀ նախագահի, այսօր էլ կան երեւույթներ, ինչպես ուսումնասիրությունն է պարզել, որ որոշ գազալցակայաններում գազն ավելի ցածր գնով են վաճառում, քան պետք է. «Մի քանի ամիս կհետեւենք, որպեսզի հասկանանք՝ ստվերային շրջանառություն ունե՞ն, թե՞ շուկային են հարմարվում: Այս առնչությամբ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործ կա»:

Գեւորգյանը բացառեց քաղաքացիների այն պնդումները, թե գազի վաճառքի միավորի փոփոխությամբ սպառողները վնաս են կրում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031