«Այս գործընթացը խիստ մտահոգիչ է, քանի որ պարունակում է փաստացի քրեական հետապնդման տարրեր մի անձի հանդեպ, որն անձեռնմխելի է: Նշանակություն չունի անձը. անձեռնմխելիության տեսանկյունից խնդիր ունենք: Լսե՞լ եք, որ անձեռնմխելիությունից խոսեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց իրավապաշտպան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել:
«Օրենքը պահանջում է, որ քննչական գործողությունը պետք է լինի զուսպ եւ զգոն: Այն չպետք է դիպչի դատարանի եւ դատավորի հեղինակությանը: Ես ճիշտ հակառակն եմ տեսնում հիմա: Եվրոպական երկրների քանի՞ դեպք գիտեք, երբ ՍԴ շենք են մուտք գործում ԱԱԾ եւ ՀՔԾ քննիչները»,-անդրադառնալով Թովմասյանի այսօրվա հարցաքննությանը՝ հարցադրում արեց Արամ Վարդեւանյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, որի հետ փոխհարաբերությունները պետք է լինեն սահմանադրական նորմերի պահպանմամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ