Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։
Դժվար է ասել՝ միջադեպն ինչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն
Քիչ է մնում անցնող տարվա ,,թոփ,,լուրը համարվի տաքսու վարորդի ծեծը:Տնաշեններ,մեկը մյուսից առաջ ընկած 15 րոպեն մեկ այդ մասին եք հաղորդում,և համոզված եմ մի քանի օր էլ դեռ հաղորդելու եք,ինչ է? տարեվերջին այլ կարևոր ինֆորմացիա չունեք?,թե դա առանց ծախս կատարելու ,,խաբար,,է և ,,կրուտիտ եք,, անում:Գուցե ծեծվողը չի ուզենում իր մասին այդքան մեծ ,,շուխուր,, անեք:Կներեք,ավելի հայերեն և բնորոշ բառեր այս պահին չգտա….