«Եթե մեղադրանք են առաջադրել, շատ վատ բան են արել: Քաղաքական իշխանությունը չի գիտակցել, որ ՀՀ վարկանիշի խնդիր ունի»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուն, ասաց իրավաբան, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«ՍԴ նախագահն անձեռնմխելի է, եւ քրեական հետապնդումը պետք է իրականացվի ՍԴ թույլտվությամբ: Իսկ մեղադրանք առաջադրելն արդեն իսկ քրեական հետապնդում է: Շատ ավելի մեծ խնդիրներ կունենանք ՀՀ-ի համար»,-համոզմունք հայտնեց Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հարցաքննվում է: Նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ