«Քննիչն ասաց, որ այսպիսի տրամադրությամբ մեղադրյալի երբեք չի տեսել: Կարծում եմ՝ մի պարզ պատճառ կա: Ինձ վեց ամիս առաջ զգուշացրել էին, որ X, Y, Z քայլերը չանելու համար ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի: Մի օր կխոսեմ այս ամբողջի մասին: X, Y, Z քայլերը հրաժարական տալն էր»,-լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ նրան պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել:
«Դա ոչ մի բան իմ կյանքում չի փոխել եւ չի կարող փոխել: Մենք բաժանվեցինք քննիչի հետ որպես պրոֆեսիոնալներ: Ասացի, որ գնահատում եմ նրան որպես պրոֆեսիոնալի, բայց ցավում եմ, որ նա ներգրավված է ոչ թե իրավական գործընթացում, այլ քաղաքական: Ես հրաժարվել եմ որեւէ ցուցմունք տալուց:
Վերջին ամիսներին ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո՝ ոչ միայն հայհոյանքների եւ սպառնալիքների, այլեւ բռնության կոչերի եւ դրանց դրսեւրումների: Բայց ՍԴ-ն աշխատեց առանց որեւէ խոչընդոտի եւ ընդունեց որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար»,-հավելեց Հրայր Թովմասյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ