«Վահե Գրիգորյանին ՍԴ-ում տեսնում եմ միջանցքում՝ այս կամ այն սենյակ գնալիս: Աշխատանքային նիստերին չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանի հետ փոխհարաբերությունների մասին հարցին:
Դատավորը շեշտեց. «Մենք ունեցել ենք պատրաստակամություն իրեն լսելու եւ իր դիտարկումներին ծանոթանալու: Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ բոլոր դատավորներին պատրաստվում է իր նկատառումները եւ դիտարկումներն ասել: Օրինակ իմ հետ նա նման նկատառումներ չի կիսել, հանդիպման նախաձեռնություն չի արել: Ինչո՞ւ, կարող եք իրեն հարցնել: Նրան կլսեինք, կասեինք մեր պատասխանները:
Նա ՍԴ դատավորի երդում է տվել՝ լինել անաչառ եւ ապահովել Սահմանադրության գերակայության իր առաքելությունը: Նա իր լիազորությունները պետք է իրականացներ իր տված երդման եւ լիազորության շրջանակում: Ես կհասկանայի Վահե Գրիգորյանի մեղադրանքները, թե նա դա կատարեր:
Ամեն մեկն իր կարծիքն ունի: Կարծիքները կարող են լինել իրավական, քաղաքական…եթե նա գտնում էր, որ ՍԴ-ում ճգնաժամային վիճակ է, որը պետք է հաղթահարվեր, պետք է բարի լիներ պայքարել դրա դեմ, ու եթե կարող էր՝ հաղթահարեր, ունենար այն իրավական մթնոլորտն իր պատկերացրած, նոր ընտրվեր, ձգտեր ընտրվել, ինչպես ձգտեց գալ ՍԴ, նոր իրականացներ իր առաքելությունը…ես դա կհասկանայի, եթե այդ գործընթացը կատարվեր մինչեւ նրա՝ ՍԴ դատավորի պարտականությունը ստանձնելը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ