ՎՏԲ-Հայաստան բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:
Ակցիայի ընթացքում, որը կտևի 01.12.2019 – 01.12.2020, վարկ ձևակերպելիս, հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:
Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է.
· պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,
Կարդացեք նաև
· լուսանկարել,
· տեղադրել Ձեր Facebook-յան անձնական էջում,
· Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,
· նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,
· նշեք #varkvtb:
Այնուհետև գործը հեշտանում է` հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:
Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով` եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները` ովքեր որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում`1 տարի ժամկետով:
Բացի 3 գլխավոր մրցանակներից` Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:
Ուշադրություն ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.
· կատարվել են բիզնես-էջի միջոցով,
· կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
· գովազդում են այլ ապրանքանիշ,
· հավաքել են կեղծ հավանումներ:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսվել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակցիայի մասնակիցներին հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:
Մամուլի հաղորդագրություն