Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենսագրությունս լրացրել եմ պատվով». ՍԴ դատավոր Պետրոսյանը չի օգտվի վաղաժամ թոշակից

Դեկտեմբեր 27,2019 12:45

«Կենսագրությանս ամեն էջը լրացրել եմ պատվով եւ պետականությանը մասնակցության բարձր պատասխանատվությամբ: Չեմ պատրաստվում օգտվել այդ հնարավորությունից, այլ պատրաստվում եմ հավատարիմ լինել ՍԴ դատավորի իմ երդմանը՝ լինել անկախ, անաչառ, իրականացնել սահմանադրության գերակայության ապահովման իմ առաքելությունը»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով օրենքին, որը ՍԴ դատավորների համար վաղաժամ թոշակ է սահմանում:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից հավանություն վայելող այս օրինագիծը ՍԴ դատավորների համար սահմանում է թոշակ, եթե նրանք ինքնակամ վայր դնեն լիազորությունները:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե ՍԴ-ում ճգնաժամ է, Արեւիկ Պետրոսյանը նկատեց. «Ճգնաժամ կլիներ, եթե մենք չկարողանայինք նիստեր անել, որոշումներ կայացնել, եթե մեր անգործության հետեւանքով ստեղծվեին խնդիրներ՝ պետական այլ մարմինների համար, բայց ՍԴ-ն առ այսօր բնականոն հունով է աշխատել՝ որեւէ նիստի քվորումի խնդիր չունենալով: Կայացրել ենք որոշումներ՝ պետական ինստիտուտների հանդեպ փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությանը, դատավորն ընդգծեց. «Իմ գնահատականը կարող է լինել միայն իրավական: Երբ կլինի պաշտոնական հաղորդագրություն այսօրվա գործողությունների հետ կապված, կարտահայտենք կարծիք: Մնացած դիտարկումներն այս հարցում կարող են իրավականից դուրս լինել»:

Հիշեցնենք, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հիշեցնենք նաեւ, որ տարածքին ապօրինի տիրանալու մեղադրանք է առաջադրվել Հրայր Թովմասյանի սանիկին՝ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031