«Իմ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել»,-ՍԴ շենքի առաջ լրագրողներին հայտնեց իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատել են նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից՝ ասելով, որ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն այսօր հարցաքննվում է ՀՔԾ-ի կողմից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ