Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Մաշադյան. «Ինչքան մենք ունենում ենք տնտեսական աճ՝ հավասարաչափ ավելանում է նաեւ ստվերը». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 27,2019 12:19

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մինչեւ տոնական օրերը զգոնությունը չի թուլացնելու։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

– Կա՞ կանխատեսում, թե մինչեւ տարեվերջ որքան գումար կհավաքագրի ՊԵԿ-ը՝ հաշվի առնելով նաեւ այն աշխուժությունը, որը սովորաբար լինում է տոնական օրերից առաջ։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսված 1 տրլն 401 մլրդ-ն արդեն գերակատարվել է 89 մլրդ դրամի չափով։

– Նախ ասեմ, որ այդ աշխուժությունը չի կարող արտացոլվել հենց այդ օրերի հարկային եկամուտներում։ Ինչ վերաբերվում է վարչապետի հայտարարած արդեն իսկ ավելի հավաքագրված 89 մլրդ դրամին, ես կարծում եմ, որ այդ գերակատարումը  կհասնի մինչեւ 100 մլրդ դրամի։ Դա, իհարկե, կախված է նաեւ հարկ վճարողներին վերադարձված գումարների չափից։

– Հաճախ քննադատություններ են հնչում, որ եկամուտների այս չափը հեղափոխական չէ, հեղափոխության ժամանակ շատ ավելի մեծ եկամուտների ակնկալիքների մասին էր խոսվում։ Կա՞ հնարավորություն ավելի մեծ հարկային եկամուտներ հավաքագրելու։

– Իհարկե կա, եթե ասեմ՝ չկա, դա նշանակում է, որ ես հայտարարում եմ, թե մեր երկրում հարկային ստվեր չկա։ Իսկ հարկային ստվեր ցանկացած երկրում կա, բայց այն, որ մենք ունենք հարկային ստվերի կրճատում՝ դա փաստ է։ Սակայն մենք պետք է կանգ չառնենք, ինչքան մենք ունենում ենք տնտեսական աճ՝ հավասարաչափ ավելանում է նաեւ ստվերը։ Մեր խնդիրն է անընդհատ պայքար մղել հարկային ստվերի դեմ։ Եթե կա հարկային ստվեր, ուրեմն կան նաեւ չհավաքագրված հարկային եկամուտներ, իսկ թվային առումով դրա գնահատականը տալ չեմ կարող, քանի որ սխալված կլինեմ թիվ հնչեցնելով։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031