Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսները լավ չեն տրամադրված՝ մեր ձուկը չեն ուզում վաճառել». ձկան գնանկում է եղել. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 27,2019 12:04

Գներն ընկել են

Տարին փոքր և միջին ձկնաբուծական տնտեսությունների համար այդքան էլ բարենպաստ չէր։ 2 ամիս առաջ ձկան գնանկում է եղել, ինչն էլ, ըստ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանի, ազդել է տնտեսությունների վրա։

Գնանկումը մեկ կիլոգրամի մեջ շուրջ 300 դրամ է կազմում։

Ամիսներ առաջ, կախված ձկան չափերից, կարմիր մսով ձուկը մեծածախ շուկայում մեկ կիլոգրամը վաճառվում էր 2200 դրամ, հիմա և դարձել է 1900 դրամ։ Իսկ սպիտակ մսով ձկան կիլոզրամը 1700 դրամով են իրացնում։

Տեղական շուկայում լճացում է առաջացել, ինչի հետևանքով էլ գներն են նվազել։ «ՉԻ»-ի հետ զրույցում ասում է Արմեն Բունիաթյանը։

Այս սեզոնին արտահանումը կաղում է

Հայկական ձկան արտահանման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։

Ձկան արտահանման ծավալների այս տարվա տվյալները վկայում են, որ առաջին 9 ամիսներին արդեն Հայաստանն արտահանել է 3747 տ ձուկ, այսինքն ավելին, քան նախորդ տարվա ընթացքում. 2018-ին արտահանվել էր 3726 տ թարմ ձուկ։

Սակայն տարվա այս սեզոնին Ռուսաստանից ձկան պահանջարկը քիչ է լինում, արտահանումը կաղում է։

«Ռուսները լավ չեն տրամադրված՝ մեր ձուկը չեն ուզում վաճառել։ Մեր ձուկը, սակայն, որակապես իրենց արտադրածից ավելի բարձր է։ Ներքին կարգով հրամայում են, որ իրենց ձուկն առաջինը վաճառեն, և մի քիչ խնդիրներ են առաջացնում, բայց դա սեզոնային է և լուծվում է»,- նկատեց ձկնաբույծը։

Արտահանման   ծավալները   թեպետ ավելացել են, բայց, ըստ ձկնաբույծի, այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ։ Դժգոհում է, որ ձկնաբուծության շուկայում հազիվ են գոյատևում, որովհետև ձկան ինքնարժեքը տեղական արտադրողի վրա թանկ է նստում։

Իսկ հայ ձկնաբույծներն իրենց ամենամեծ խնդիրը ջրի բարձր սակագինն են համարում, որն ամեն տարի մոտ 10 տոկոսով թանկանում է։ Ձկնաբույծը զարմանում է՝ աշխարհի ոչ մի երկրում նման մոտեցում չկա։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031