Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը չի խրախուսում խոզի բդի գնումը. Երգիծանք. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 27,2019 11:27

Կառավարությունը նոր օրենք է մշակել նոր տարվա վերաբերյալ։

Օրենքի պրեամբուլայում գրված է՝ նոր տարին ուրախանալու համար է։ Նոր տարին պետք է սկսել և ավարտել Հանրապետության հրապարակի տոնածառի շուրջ։

Հոդված 1. Պետք չէ գնալ հյուր, բայց, այնուամենայնիվ, եթե եկել են ձեր տուն, ապա դուք պարտավոր չեք կատարելու պատասխան այց։ Եթե ձեզ հարկադրում եւ հանդիմանում են, կարող եք ահազանգել ՄԻՊ։

Հոդված 2. Եթե չեք մասնակցել հանրապետության հրապարակի տոնածառին, ապա պարտավոր եք դեկտեմբերի 31-ի ժամը 11։00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 3։00-ն հեռուստացույցով հետևել տոնակատարություններին։ Եթե դա էլ չեք արել, պարտավոր եք ներկայացնել 100 հազար դրամի ՀԴՄ։ Հակառակ պարագայում կտուգանվեք 20000 դրամի չափով։

Հոդված 3. Պետությունը չի խրախուսում խոզի բդի գնումը։ Այն ընտանիքները, որոնք չեն գնի խոզի բուդ, կստանան 5000 դրամ փոխհատուցում։ Եթե, այնուամենայնիվ, գնել եք, ապա նրա քաշը չպետք է գերազանցի 6 կիլոգրամը։ Քաշի ավել լինելու դեպքում, կտուգանվեք 10000 դրամի չափով։ Վերահսկողությունը  դնել համատիրությունների պետերի վրա։

Հոդված 4. «Ստալիչնի» կոչվող աղցանը վերանվանել հանրապետական աղցան։ Պատրաստողները և ուտողները կդիտարկվեն իբրև հակահեղափոխական տարրեր, դրանից բխող հետևանքներով։

Հոդված 5. Հունվարի 1-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ ստամոքսի խնդրով հիվանդանոցներ դիմողները կտուգանվեն 10000 դրամով։

Հոդված 6. Օղին գնվում է միայն Երևան Սիթի սուպերմարկետից։ Բայց հնարավոր հետևանքների դեպքում, հոդված 5-ում նշված պատժամիջոցները ուժի մեջ են։

Հոդված 7. Կտուգանվեն բոլոր այն քաղաքացիները, որոնք սեղանների շուրջ, կասկածներ կհայտնեն, թե կառավարությունն ավելի լուրջ զբաղմունք չունի։ Ազդարարի ինստիտուտի բոլոր կարգավորումները այս հոդվածի դեպքում գործում են։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն » թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031