Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխող ուժը, ցավոք, ուզում է վերահսկել ՍԴ-ն». իրավապաշտպանը՝ Հ. Թովմասյանի հարցաքննության մասին

Դեկտեմբեր 27,2019 11:17

«Սա պարզապես հարցաքննություն չէ: ՍԴ-ի հանդեպ ճնշումների շղթա ունեցանք՝ ավելի լայն կտրվածքով: Լավատես էինք, որ իշխանությունը հետեւություններ է արել, բայց նորից արժեքը կորցնելու վտանգի տակ ենք: Երեկ նախագահը ստորագրեց «պետական կաշառքի» մասին օրենքը, ինչից հետո մեղադրանք առաջադրվեց Թովմասյանի սանիկներից մեկին: Այս ամենը չէր կարող փոխկապակցված չլինել»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների համար վաղաժամ թոշակ սահմանող օրինագծին:

Հիշեցնենք, որ տարածքին ապօրինի տիրանալու մեղադրանք է առաջադրվել Հրայր Թովմասյանի սանիկին՝ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին:

Իսկ ՍԴ շենքում ՀՔԾ-ի կողմից այսօր հարցաքննվում է դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Իշխող ուժն այսօր ՍԴ-ի նկատմամբ վերահսկողություն չունի: Ցավոք, ուզում է հաստատել: «Իմ քայլը» չի ապացուցել հանրությանը, որ ունի բավարար հասունություն՝ ձեւավորելու ՍԴ: Այսպես չի կարելի, այսպես պետականություն չեն կառուցում»,-դառնալով ՍԴ նախագահ Թովմասյանի հարցաքննությանը՝ ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Թովմասյանի վերաբերյալ դատախազությանը դեռեւս հոկտեմբերին դիմում էր հղել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ինչից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը):

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031