Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նատուրի խուլիգաններ են». ավագանու «Իմ քայլ»-ի անդամը՝ «Լույս»-ին

Դեկտեմբեր 26,2019 20:33

Երեկ Երեւանի ավագանու նիստին, որը տեւել է մոտ 12 ժամ, «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Մարատ Թոխյանն երեկոյան հերթագրվել էր հարց տալու, եւ երբ հասավ իր հարց տալու ժամանակը, նա ասաց.

«Ճիշտն ասած, ես բավականին հոգնեցի այս մթնոլորտից: Անգամ հարցը չեմ ուզում տալ, այս կրկեսի վերածած բեմադրությունը, էս մատ թափ տալը, էդ վիրավորելը: Մի քանի անգամ խոսել էինք, որ էթիկայի հանձնաժողով, բան: Բայց ինձ թվում է էս «սիտուացիայում» էթիկայի հանձնաժողովն էլ չի օգնի: Ես ուղղակի դիմում եմ ձեզ, պարոն քաղաքապետ, մի բան անել, որ կարողանանք նորմալ, հանգիստ աշխատենք այստեղ: Այդ ռեպլիկաները, որոնք ամեն անգամ ես այստեղ հետեւից լսում եմ, երեւի, մյուս անգամ ականջակալներով գամ այստեղ»:

Թոխյանը նկատի ուներ «Լույս» խմբակցության անդամներին, որոնք երեկ ժամանակ առ ժամանակ ռեպիլիկներ էին անում, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հետ հարց ու պատասխանի ժամանակ վիրավորական արտահայտություններ անում:

«Խուլիգանություն է սա, սենց ասեմ»,-ասաց Թոխյանը: Հետեւի շարքերից կրկին ռեպլիկներ էին հնչում Թոխյանի՝ Արթուր Մեսչյանին հարց տալու ժամանակ:

Թոխյանը խոսափողից մի փոքր հեռու նստեց եւ «Լույս»-ի անդամների հասցեին ասաց. «Խուլիգաններ են, արա, «նատուրի» խուլիգաններ են»:

Բայց ի վերջո, Թոխյանն իր հարցն ուղղեց Երեւանի գլխավոր ճարտարապետին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031